Սերբիայի Նովի Սադ քաղաքում շարունակվում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: 98 կգ քաշային կարգում, քառորդ եզրափակչում Արթուր Ալեքսանյանը զիջեց Նորվեգիայի ներկայացուցիչ Ֆելիքս Բալդաուֆին, հայտնում է Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն:
Եվրոպայի առաջնությանը Արթուր Ալեքսանյանի մասնակցությունը հաստատվեց միայն վերջին օրերին, քանի որ մարզման ժամանակ ծնկի վնասվածք էր ստացել:
Հայ ազատ ոճի ըմբիշները երեք բրոնզե մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում։
Եվրոպայի առաջնությանը 125 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Լևան Բերիանիձեն նվաճել է բրոնզե մեդալ։
Սերբիայի Նովի Սադ քաղաքում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում հայ ազատոճայիններ 61 կգ քաշային Վոլոդյա Ֆրանգուլյանը եւ 74 կգ քաշային Գրիգոր Գրիգորյանը բրոնզե մեդալ նվաճեցին: