Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանի բնակսպասարկման բաժնի աշխատակիցները ստացել են իրենց չվճարված աշխատավարձերի մի մասը: Այս մասին տեղեկացրել է ռազմակայանի բնակարանային սպասարկման բաժնի աշխատակիցը, գրում էSputnik Արմենիան:
Ռազմակայանի հրամանատարությունը մայիսի 5-ից սկսել է փոխանցել երկու ամսվա աշխատավարձը, իսկ 3-րդ ամսվա աշխատավարձը խոստացել է փոխանցել մինչև մայիսի 15-ը, հայտնել է ռուսական 102-րդ ռազմակայանի աշխատակիցներից մեկը,
Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմակայանի աշխատակիցները մի քանի օր առաջ գործադուլ էին հայտարարել, քանի որ ռազմակայանը չէր վճարել նրանց փետրվար, մարտ և ապրիլ ամիսների աշխատավարձը:
Նմանատիպ խնդիր ուներ ռազմակայանի բնակսպասարկման բաժնի մոտ 200 աշխատակից: