8 մայիսի 2017 - 16:05 AMT
Բրիտանիայում 12-ամյա աղջիկը IQ թեստի արդյունքներով գերազանցել է Հոքինգին և Էյնշտեյնին

Մեծ Բրիտանիայի Չեշիր կոմսությունում ապրող 12-ամյա Ռաջգաուրի Պավարը 162 միավոր է հավաքել մտավոր կարողությունների գործակիցը որոշող IQ թեստավորման արդյունքում:

Թեստն անցկացվել է Մանչեսթերում: Ռաջգաուրիի արդյունքն առավելագույն հնարավորն է մինչև 18 տարեկան մարդկանց համար, հայտնում է ՌԻԱ Նովոստին The Independent-ի վրա հղումով:

«Հանճարների համար» նշումն առկա է 140 կետում: Ընդ որում հայտնի ֆիզիկոսներ Ալբերտ Էյնշտեյնի և Սթիվեն Հոքինգի IQ-ն գնահատվում է 160 միավոր:

Ինչպես նշել է The Times of India թերթը, արդյունքների հրապարակումից հետո աղջկան առաջարկել են անդամակցել բրիտանական Մենսի ընկերակցությանը՝ դա ակումբ է մտավոր բարձր կարողություններով անձանց համար: