Samsung ընկերության մասնագետները նոր կոճակային ստեղնաշար են ներկայացրել հաճախորդներին, որը հարմարեցված է Galaxy S8 Plus սմարթֆոնի նոր մոդելի համար:
Նոր աքսեսուարն արդեն վաճառքում է, արժեքը 60 դոլար է և նախատեսված է ցանկացած գնորդի համար: Ըստ ընկերության ներկայացուցիչների, կոճակային ստեղնաշարը Galaxy S8 Plus սմարթֆոնի հետևի կափարիչի հետ միասին էլեկտրոնային միացում չի պահանջում, գրում է Telegraf-ը:
Օգտատերը հեշտությամբ կարող է ամրացնել նորույթը հետևի պանելին և բջջային սարքը միանգամայն այլ տեսք կստանա: Այժմ վերջերս թողարկված մոդելը կարող է հզոր բջջային տեխնիկա դառնալ՝ ֆիզիկական պանելի հետ կապված: Մասնագետները այնպես են արել մշակումը, որ տեսախցիկը ազատ հասանելի լինի և ոչ մի դժվարություն չառաջանա:
Փորձագետներն արդեն հասցրել են թերություն գտնել նոր ստեղնաշարում: Պարզվել է, որ նախատեսված չէ ստեղների լուսավորում: Galaxy S8 Plus-ի օգտատերերը չեն կարողանա օգտվել սարքից գիշերային ժամերին: Բացի այդ, որոշ խաղային հավելվածներ կարող են չգործարկվել, քանի որ սենսորի առկայություն է հարակավոր: Մասնագետները նշում են, որ օգտատերը ցանկացած պահի կարող է հանել ստեղնաշարն ու կափարիչը: