9 նոյեմբերի 2007 - 15:32 AMT
Ռիգայում կքննարկվի Եվրոպական հարեւանության քաղաքականության ապագան
Եվրոպական հարեւանության քաղաքականության ապագան կքննարկվի Ռիգայում կայանալիք միջազգային խորհրդաժողովում` մերձբալթյան եւ հարավկովկասյան երկրների բարձրաստիճան անձանց մասնակցությամբ, հաղորդել է Լատվիայում Ադրբեջանի դեսպան Թոֆիկ Զուլֆուգարովը: Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը կներկայացնի Ադրբեջանը խորհրդաժողովում, որը տեղի կունենա նոյեմբերի 23-ին Լատվիայի մայրաքաղաքում, ասել է նա: Հաշվի առնելով թեմայի կարեւորությունը Ադրբեջանի համար` նախարարը մտադիր է ելույթ ունենալ խորհրդաժողովում: Նախատեսվում են նաեւ նախարարի երկկկողմ հանդիպումները իր գործընկերների եւ այլ երկրների պատվիրակությունների ղեկավարների հետ:

Ինչպես հաղորդել է դիվանագետը, խորհրդաժողովի շրջանակներում ակնկալվում է «ՎՈՒԱՄ-ի` Հանուն ժողովրդավարության եւ տնտեսական զարգացման կազմակերպության» տասնամյակին նվիրված միջոցառման անցկացում, հաղորդում է «Թրենդը»: