9 նոյեմբերի 2007 - 18:22 AMT
Եվրոպական հարեւանության քաղաքականության հարցով կոնֆերանսին Հայաստանը ներկայացնելու է Արմեն Բայբուրդյանը
«Եվրոպական հարեւանության քաղաքականության ապագան» միջազգային կանֆորանսին Ռիգայում մասնակցելու է Հայաստանի փոխարտգործնախարար Արմեն Բայբուրդյանը: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար Վլադիմիր Կարապետյանը: Նրա խոսքերով, կոնֆերանսն անցնելու է նոյեմբերի 23-ին եւ փոխնախարարն այնտեղ ելույթ է ունենալու: