10 մայիսի 2017 - 18:38 AMT
Երևանի ավագանու ընտրությունների վերջնական ընտրացուցակները հրապարակվել են

ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքում հրապարակվել են Երեւան քաղաքի ավագանու ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներն ըստ ընտրական տեղամասերի՝ ներբեռնելու հնարավորությամբ:

Ցուցակները հրապարակվել է ՀՀ ընտրական օրենսգրքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, տեղեկացնում է ոստիկանության մամուլի ծառայությունը:

Մայիսի 14-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին մասնակցում է ընդամենը երեք քաղաքական ուժ՝ ԵԼՔ դաշինք, «Երկիր ծիրանի» կուսակցություն, Հայաստանի հանրապետական կուսակցություն: «Ծառուկյան» դաշինքը, ՀՅԴ-ն, «Հայկական վերածնունդ» կուսակցությունը հրաժարվել էին ընտրություններին մասնակցությունից: