11 մայիսի 2017 - 10:37 AMT
Հակառակորդը Թալիշի ուղղությամբ տանկեր է տեղաշարժել

Մայիսի 10-ին և լույս 11-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 65 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով մոտ 1700 կրակոց:

ԱՀ ՊՆ հաղորդմամբ. ադրբեջանական զինուժը Մարտակերտի պաշտպանական ուղղությամբ կիրառել է նաև 82 միլիմետրանոց ականանետեր (4 արկ) և Դ-44 տիպի հրանոթներ (8 արկ): Բացի հրադադարի ռեժիմի խախտման դեպքերից մայիսի 10-ին ժամը 13:30-ի սահմաններում Թափկարակոյունլու-Թալիշ ուղղությամբ կատարել է զրահատեխնիկայի՝ մոտ 10 տանկ, տեղաշարժ: Ժամը 14:55-ին դիտարկված տանկերը վերադարձել են իրենց ելման շրջանները:

ՊԲ առաջապահ զորամասերը ադրբեջանական զինուժի ակտիվությունը ճնշելու համար դիմել են պատասխան գործողությունների և շփման գծի ողջ երկայնքով իրականացրել աչալուրջ մարտական հերթապահություն:

Աղբյուրի հաղորդմամբ, այս պահի դրությամբ օպերատիվ իրավիճակն առաջնագծում հանգիստ է:

Մայիսի 9-ին և լույս 10-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 60 անգամ։ Այդ ընթացքում հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է մոտ 970 կրակոց:Շփման գծի հարավային ուղղությամբ, բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (3 արկ):