12 մայիսի 2017 - 11:16 AMT
Ալոյանը հաղթել է պրոֆեսիոնալ ռինգում իր առաջին մենամարտում

Ռուսաստանաբնակ ազգությամբ եզդի բռնցքամարտիկ Միշա Ալոյանը պրոֆեսիոնալ ռինգում իր առաջին մենամարտը հաղթանակով է ավարտել: Նա Կեմերովոյում հաղթել է նիկարագուացի Յադեր Կարդոսային:

Մինչև 52.16 կգ քաշային կարգում 10 ռաունդ տևողությամբ մենամարտում 28-ամյա բռնցքամարտիկը հաղթել է 100-90, 100-90, 99-91 հաշվով դատավորների միաձայն որոշմամբ, հայտնում է «Սպորտ-Էքսպրեսը»:

Ալոյանը Ռիո դե Ժանեյրոյի 2016 թ. Օլիմպիադայի արծաթե մեդալակիր է, սակայն զրկվել է մեդալից արգելված նյութերի օգտագործման պատճառով: