12 մայիսի 2017 - 12:12 AMT
Արծվիկը «Եվրատեսիլի» եզրափակչում ելույթ է ունենալու 5-րդը

«Եվրատեսիլ 2017»-ի հայաստանյան ներկայացուցիչ Արծվիկը մրցույթի եզրափակչում ելույթ կունենա 5-րդ համարի ներքո՝ Իսրայելի, Լեհաստանի, Բելառուսի, Ավստրիայի ներկայացուցիչներից հետո:

Եզրափակիչ փուլ է անցել 26 երկրի ներկայացուցիչ, այն տեղի կունենա մայիսի 13-ին:

«Եվրատեսիլ 2017»-ի հայաստանյան ներկայացուցիչ Արծվիկը մայիսի 9-ին Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում կայացած 1-ին կիսաեզրափակչի արդյունքում անցել է մրցույթի եզրափակիչ փուլ: Նա ներկայացել է Fly wiht Me երգով՝ ելույթ ունենալով 16-ը:

Կարդացեք նաև՝ Բուքմեյքերները շարունակում են Արծվիկին «Եվրատեսիլի» ֆավորիտներից համարել