12 մայիսի 2017 - 12:25 AMT
Հնգյակից տղայի վիճակում կայունացում կա, աղջիկներինը շարունակում է կայուն ծանր մնալ

Երևանում ծնված հնգյակից տղայի վիճակը շարունակում է ծանր մնալ: Մայիսի 10-ից նրա վիճակում որոշակի կայունացման միտումներ կան, PanARMENIAN.Net ին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից:

Երկու աղջկա վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր:

Տղան գտնվում է «Մուրացան» հիվանդանոցային համալիրի վերակենդանացման բաժանմունքում, աղջիկներից մեկը՝ Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնում, մյուսը՝ Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում:

Մայիսի 7-ին Երևանի «Մուրացան» հիվանդանոցային համալիրի վերակենդանացման բաժանմունքում մահացել է հնգյակից ևս մեկ նորածին՝ ամենափոքր քաշով աղջիկը:

Նախորդ օրը՝ մայիսի 6-ին, մահացել էր «Էրեբունի» բժշկական կենտրոնում բուժվող նորածին աղջիկը: