12 նոյեմբերի 2007 - 16:47 AMT
ՆԱՏՕ-ի զորավարժությունները Հայաստանի տարածքում կանցնեն 2008 թվականի օգոստոս-սեպտեմբերին
2008 թվականի օգոստոս-սեպտեմբերին Հայաստանի տարածքում կանցնեն ՆԱՏՕ-ի զորավարժությունները: Այդ մասին հաղորդել է Հայաստանի պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը իր լիտվացի գործընկեր Յուոզաս Օլեկասի հետ համատեղ մամլո ասուլիսում: «ՆԱՏՕ-ի շրջանակներում համագործակցության հարցը քննարկվել է Լիտվայի ազգային պաշտպանության նախարար Յուոզաս Օլեկասի հետ բանակցություններում: Քանի որ Լիտվան ՆԱՏՕ-ի անդամ է, ապա արդեն պայմանավորվածություն կա համաձայնեցված ծրագրերի իրականացման հարցում Հայաստանի առջեւ ծառացած հարցերը համատեղ լուծելու մասին: Մենք քննարկեցինք այդ հարցը, եւ ես հասկացա, որ Լիտվան հաճույքով կմասնակցի Հայաստանում կայանալիք ՆԱՏՕ-ի զորավարժություններին»,-ասել է Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 23-ին Եվրոպայի դաշնային ուժերի գերագույն հրամանատարությունը բավարարել է Հայաստանի հայտը` իր տարածքում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում զորավարժություններ անցկացնելու վերաբերյալ: