12 նոյեմբերի 2007 - 17:28 AMT
Լիտվան իր փորձը կկիսի Հայաստանի հետ ՆԱՏՕ-ի Անհատական գործընկերության ծրագրի իրագործման հարցում
Նոյեմբերի 12-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց Լիտվայի Ազգային պաշտպանության նախարար Յուոզաս Օլեկասի գլխավորած պատվիրակությանը: Վարդան Օսկանյանը գոհունակություն հայտնեց երկու երկրների ռազմաքաղաքական ոլորտում գործակցության բարձր մակարդակի վերաբերյալ, եւ ընդգծեց փոխադարձ այցերի եւ ռազմական ոլորտում ստորագրված համաձայնագրերի կարեւորությունը: Լիտվայի Ազգային պաշտպանության նախարարը նշեց, որ այցի հիմնական նպատակն է ռազմաուսումնական, խաղաղապահ, պաշտպանության ոլորտի բարեփոխումների քննարկումը: Յ. Օլեկասն ընդգծեց Լիտվայի պատրաստակամությունը Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի իրականացման գործընթացում լիտվական փորձի փոխանցման ու գործնական օժանդակության տրամադրման ուղղությամբ: Զրուցակիցները քննարկեցին նաեւ տարածաշրջանային խնդիրները, անդրադարձան Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացի վերջին զարգացումներին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: