13 մայիսի 2017 - 12:20 AMT
Հյուսիսային Կորեան պատրաստ է բանակցել ԱՄՆ հետ

Փհենյանը կբանակցի Վաշինգտոնի հետ, եթե դրա համար անհրաժեշտ պայմաններ ստեղծվեն: Ըստ Ռենհափ գործակալության, այդ մասին New America կենտրոնի ամերիկացի փորձագետների հետ հանդիպումից հետո հայտարարել է ԿԺԴՀ ԱԳՆ-ում ԱՄՆ գծով դեպարտամենտի ղեկավար Չխվե Սոն Հին:

Նա ասել է, որ երկրները «կերկխոսեն որոշակի պայմանների առկայության դեպքում»: Այժմ Ճապոնական ծովի շրջանում է գտնվում ԱՄՆ ՌԾՈւ ավիակիրների հարվածային խումբը, որը գլխավորում է ատոմային ավիակիր «Կառլ Վինսոնը»:

Տարբեր տվյալներով, այժմ Կորեական թերակղզու շրջանում կարող է մինչև 6 ամերիկյան հարվածային ատոմակայան լինել՝ ներառյալ 3 սուզանավ ԱՄՆ 7-րդ օպերատիվ նավատորմի կազմից, որը պարեկում է Խաղաղ օվկիանոսի արևմտյան հատվածը: