14 մայիսի 2017 - 02:35 AMT
Պորտուգալիան՝ «Եվրատեսիլ 2017-ի» հաղթող. Արծվիկը 18-րդն է

Կիևում մայիսի 14-ին կայացած «Եվրատեսիլ-2017»-ի եզրափակչում երգի մրցույթի հաղթող ճանաչվեց Պորտուգալիայի ներկայացուցիչ Սալվադոր Սոբրալն իր Amar Pelos Dois երգով:

Հայաստանը Fly with Me երգով ներկայացնող Արծվիկը զբաղեցրեց 18-րդ տեղը: Նա ելույթ ունեցավ 5-րդը:

Երկրորդ տեղը զբաղեցրեց Բուլղարիայի ներկայացուցիչ Քրիսթիան Կոստովն իր Beautiful Mess երգով, երրորդ՝ Մոլդովայի ներկայացուցիչ Sunstroke Project-ն իր Hey Mamma-ով:

Այսպիսով, 2017-ին մրցույթը կանցկացվի Պորտուգալիայում:

«Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթին Հայաստանը ներկայացնում էր Առաջին ալիքի «Դեպի Եվրատեսիլ» մրցույթի հաղթող Արծվիկ Հարությունյանը: Բուքմեյքերներն ավելի վաղ նրան 4-րդ հորիզոնականն էին տալիս: Ինչպես նաև, «Եվրատեսիլում» հավատարմագրված լրագրողները լավագույնն էին ճանաչել Արծվիկին առաջին կիսաեզրափակչում: