Մայիսի 14-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունների վերաբերյալ ստացվող առաջին արդյունքների համաձայն, իշխող Հանրապետական կուսակցությունը հավաքում է ձայների 62.5%-ը:
ԹԱՐՄԱՑՈՒՄ. Ձայների 1/3-ի հաշվարկից հետո ՀՀԿ-ն հավաքում է 66%
Այդ մասին են վկայում ԵԼՔ դաշինքի Realelections համակարգի թարմացվող արդյունքները՝ մոտ 20.000 ձայնի հաշվարկից հետո:
ԵԼՔ դաշինքը, համակարգի տվյալների համաձայն, առայժմ ունի ձայների 25.3%-ը, Զարուհի Փոստանջյանի «Երկիր Ծիրանին»՝ 9.5%-ը, 2.6%-ն անվավեր է:
ԿԸՀ-ը դեռևս որևէ պաշտոնական տվյալներ չի հաղորդել: Նախնական տվյալների համաձայն, քվեարկել է ընտրական իրավունք ունեցող երևանցիների մոտ 41%-ը: