15 մայիսի 2017 - 11:47 AMT
Հնգյակից երկու աղջկա վիճակը կայուն է, վատացում չկա

Երևանում մայիսի 3-ին ծնված հնգյակից ոնջ մնացած երկու աղջկա վիճակը կայուն է մնում: Այս մասին PanARMENIAN.Net-ին տեղեկացրեցին ՀՀ առողջապահության նախարարությունից:

«Աղջիկները կայուն են, վատացում չկա», - նշեցին նախարարությունից:

Մայիսի 3-ին Երևանում ծնված հնգյակից տղան մայիսի 14-ին մահացել է։

Մայիսի 6-ին հնգյակից մահացել էր «Էրեբունի» բժշկական կենտրոնում բուժվող նորածին աղջիկը:

Մայիսի 7-ին Երևանի «Մուրացան» հիվանդանոցային համալիրի վերակենդանացման բաժանմունքում մահացել է հնգյակից ևս մեկ նորածին՝ ամենափոքր քաշով աղջիկը:

Կարդացեք նաև. Երևանում ծնված եռյակի վիճակը կայուն է. Շնչառական խնդիրներ ունեն