14 նոյեմբերի 2007 - 15:23 AMT
ՀՀ նախագահը զարմացած է, որ Հայաստանում կան թրքամետ ուժեր
«Զարմանալի է, բայց պարզվեց, որ Հայաստանում կան այնպիսի քաղաքական ուժեր, որոնք համարում են, որ երկրի հիմնական քաղաքական գործընկերները պետք է դառնան Թուրքիան ու Ադրբեջանը»,-Երեւանում հայտարարել է լրագրողներին Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Ընդ որում, նախագահը նշել է, որ նման թրքամետ դիրքորոշում ես չէի սպասում նույնիսկ «Հայոց համազգային շարժում» կուսակցությունից: «Եթե կան մարդիկ, քաղաքական գործիչներ կամ կուսակցություններ, որոնք կիսում են այդ կարծիքը, նրանք կարող են միավորվել, սակայն պետք է բացատրեն, թե ինչպիսին են տեսնում Հայաստանի ապագան»,-ընդգծել է Քոչարյանը, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»: