16 մայիսի 2017 - 11:21 AMT
Ռուսական «Ձայնի» հաղթող քահանա Ֆոտիյը Կոմիտասի «Կռունկն» է կատարել

Ռուսական «Ձայնը» նախագծի 4-րդ եթերաջանի հաղթող քահանա Ֆոտիյը Կիրով քաղաքում մենահամերգի ժամանակ հայկական երգ է երգել։

Քահանան առաջին անգամ է ելույթ ունեցել Կիրովում։

«Համերգի ընթացքում բազմազան ստեղծագործություններ են հնչել՝ դասականից մինչև էթնիկ երաժշտություն. կերգեմ հայերեն, ֆրանսերեն, իսպաներեն, անգլերեն»,- ասել է նա, «Նորությունների աղբյուր» թերթին հղումով գրում է Sputnik Արմենիան:

Նրա երկացանկում ընդգրկվել է Կոմիտասի «Կռունկը»։

«Կռունկն» ուշ միջնադարի անհայտ հայ հեղինակի ստեղծած երգ է։ Բազմիցս մշակվել է ձայնի և դաշնամուրի (առաջիններից է Ն. Կլենովսկու մշակումը, կատարվել է Մոսկվայի I ազգագրական համերգում, 1893-ին, առավել տարածվածը և գեղարվեստականը Կոմիտասի մշակումն է, XIX դ. վերջ), երգչախմբի, ջութակի, թավջութակի համար։