16 մայիսի 2017 - 14:15 AMT
MP3-ի ստեղծողները ձևաչափը «վախճանված» են համարում

Գերմանական Ֆրաունհոֆերի ընկերակցությունը, որը կանգնած է եղել MP3-ի մշակման ակունքների մոտ, դադարեցրել է պատենտների լիցենզավորումը և փաստացի խոստովանել է դրա վախճանը:

Ըստ մշակողների, թեև MP3-ն դեռ տարածված է օգտատերերի շրջանում, սակայն ծառայությունների մեծ մասը, այդ թվում հեռուստատեսությունն ու ռադիոհեռարձակումը, գնալով ավելի հաճախ են օգտվում ժամանակակից ISO-MPEG կոդեկներից, ինչպիսիք են AAC-ն կամ MPEG-H-ը: Նոր կոդեկները ձայնի ավելի բարձր որակ են ապահովում ավելի ցածր բիթրեյթի առկայությամբ, գրում է Ferra.ru-ն:

MP3-ն MPEG-2 Audio Layer III-ի հապավումն է, որն առաջին անգամ թողարկվել է 1993-ին, իսկ մշակվել է 80-ականներից սկսած: 2017-ի ապրիլի 23-ին դրա հետ կապված պատենտներից մեկի գործողության ժամկետը սպառվեց և լիցենզիոն հավաքներ այլևս չեն գանձվում: