17 մայիսի 2017 - 11:02 AMT
Instagram-ը սեփական ֆիլտրերը կունենա սելֆիի համար

Instagram Stories-ը սեփական ֆիլտրերը կունենա սելֆիի համար Snapchat-ի նմանությամբ: 8 սկզբնական ֆիլտրերը «դեմքի համար» աշխատում են ճիշտ այնպես, ինչպես Snapchat-ում, և թույլ են տալիս ավելացնել կոալայի վիրտուալ ականջներ, «բուսաբանական» ակնոցներ, թիթեռնիկի թագ, կնճռոտ կամ հակառակը՝ հարթ դիմահարդարում իր և ընկերների համար լուսանկարներում կամ տեսանյութերում:

Դեմքի ֆիլտրերը Snapchat Stories-ի վերջին հիմնական գործառույթն է, որը չկար Instagram-ում: Ֆիլտրերը և ևս 3 գործառույթ այսօր օգտատերերի համար գործարկվում են iOS-ի և Android-ի թարմացումների միջոցով: «Ռետին» գործիքը թույլ կտա հեռացնել հավելված պատկերները:

Instagram-ի նոր ռեժիմով հնարավոր է տեսանյութը դիտել հակառակ հաջորդականությամբ, ինչպես Snapchat-ի ամենահին ֆիլտրերից մեկում:

Instagram-ի ամենաօրիգինալ նոր գործառույթը հեշթեգ ներմուծելու և Stories-ի հաղորդագրություններին այն որպես տեղանքից պատկեր հավելելու հնարավորությունը: Երբ օգտատերը դիպչի պատկերին, այն կկտեղափոխվի հեշթեգի էջ, որտեղ ցուցադրված են այդ հեշթեգով այլ հանրամատչելի մշտական գրառումներ, գրում է Vistanews.ru-ն: