16 մայիսի 2017 - 18:52 AMT
ՀՀ ԱԳՆ-ն հաստատում է. Ռուբեն Թաթուլյանը ՀՀ դիվանագիտական անձնագիր ունի

Մայիսի 14-ին Չեխիայում այդ երկրի ՆԳՆ Կազմակերպված հանցագործությունների դեմ հակագործողությունների վարչության աշխատակիցները ձերբակալել են մի քանի քրեական հեղինակությունների:

Ըստ Prime crime կայքի և«Ռոսիա 24» հեռուստաալիքի, Սոչիի գործարար Ռուբեն Թաթուլյանը նույնպես հայտնվել է ձերբակալվածների թվում։

Նշվում էր, որ Թաթուլյանի մոտ ձերբակալման պահին ՀՀ դիվանագիտական անձնագիր կար:

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը PanARMENIAN.Net-ին հայտնեց, որ Հայաստանում տնտեսական զարգացման և ներդրումներ ներգրավելու ուղղությամբ գործունեություն իրականացնող Ռուբեն Թաթուլյանին ՀՀ դիվանագիտական անձնագիր տրամադրվել է օրենքով սահմանված կարգով։

Թաթուլյանի ձերբակալության մասին լուրը պաշտոնապես չի հաստատվել: