17 մայիսի 2017 - 15:23 AMT
Նախագահը մի շարք պաշտոնյաների պաշտոնանկ է արել

Արփինե Հովհաննիսյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի պաշտոնից: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է հրամանագիրը՝ ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով:

Նախագահի հրամանագրով Ֆելիքս Ցոլակյանն ազատել է Հայաuտանի Հանրապետության նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնից: Որոշումը կայացվել է, հիմք ընդունելով ՀՀ նախագահի աշխատակազմի կանոնադրության 16-րդ կետի 3-րդ ենթակետը:

Նախագահի մեկ այլ հրամանագրով Ալիկ Սարգսյանն ազատվել է Հայաuտանի Հանրապետության նախագահի խորհրդականի պաշտոնից: Որոշումը կայացվել է, հիմք ընդունելով ՀՀ նախագահի աշխատակազմի կանոնադրության 16-րդ կետի 3-րդ ենթակետը:

Գևորգ Կոստանյանը ՀՀ նախագահի հրամանագրով ազատվել է Հայաuտանի Հանրապետության նախագահի խորհրդականի պաշտոնից: Որոշումը կայացվել է, հիմք ընդունելով ՀՀ նախագահի աշխատակազմի կանոնադրության 16-րդ կետի 3-րդ ենթակետը:

Գևորգ Կոստանյանն ազատվել է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցչի պաշտոնից վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ: