17 մայիսի 2017 - 17:35 AMT
Ծաղկաձորը՝ ԱՊՀ-ում ռուս զբոսաշրջիկների նախընտրած լեռնային ակտիվ հանգստի առաջատարների եռյակում

ՏուրՍտատ վերլուծական գործակալությունը պարզել է, թե 2017-ի ամռանը ԱՊՀ լեռնային որ ուղղություններն են առավել պահանջված ակտիվ հանգստի համար:

Ակտիվ լեռնային հանգիստը ներառում է լեռնային քայլարշավներ, ջիփինգը, լեռնային հեծանվավազք, ձրարշավներ, ՍՊԱ, ֆիթնես:

Ռուս զբոսաշրջիկների ընտրած առաջին 5-յակում են Ղազախստանում, Ադրբեջանում, Հայաստանում, Ղրղզստանում և Ուզբեկստանում գտնվող հանգստավայրերը:

Ակտիվ հանգստի համար ԱՊՀ երկրների առաջին 5-յակում են՝ ղազախական Չիմբուլակը, ադրբեջանական Շահդագը, հայկական Ծաղկաձորը, ուզբեկական Չիմգանը և ղրղզական Կարակոլը:

Վարկանիշը կազմվել է ըստ հյուրանոցների առցանց ամրագրման համակարգերի վերլուծության:

Ըստ ՏուրՍտատի, ակտիվ հանգստին զբոսաշրջիկները մտադիր են միջինը 7 օր տրամադրել:

Ամենաբյուջետային հանգիստը, ներառյալ կեցությունն ու սնունդը, ամենաէժանը Կարակոլում է և Չիմգանում՝ (օրական մոտ $70), իսկ ամենաթանկ հանգիստը Չիմբուլակում է ՝ (օրական մոտ $100): Շահդագում կպահանջվի $90 դոլար, Ծաղկաձորում՝ $80: