2 հոկտեմբերի 2002 - 19:14 AMT
ԱՄԵՐԻԿԱՑԻ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆՆԵՐԸ ԿԴԻՏԵՆ ՕՍՄԱՆՅԱՆ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՏՄՈՂ «ԱՐԱՐԱՏ» ՖԻԼՄԸ
Հոկտեմբերի 8-ին ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում կկայանա կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմի ցուցադրումը, որը պատմում է Օսմանյան Թուրքիայում իրագործված Հայոց ցեղասպանության մասին: Ցուցադրման նախաձեռնողներն են Կոնգրեսի Հայաստանի աջակցման խմբի անդամները եւ սենատոր Բոբ Դոուլը: Նյու Յորքի եւ Լոս Անջելեսի կինոթատրոններում «Արարատը» կցուցադրվի նոյեմբերի 15-ից: