18 մայիսի 2017 - 13:25 AMT
Նախագահն ընդունել է Կառավարության հրաժարականը

ՀՀ նախագահն ընդունել է Հայաստանի Հանրապետության կառավարության հրաժարականը:

Նախագահականից հայտնում են, որ, մասնավորապես, ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաuտանի Հանրապետության Uահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով և հաշվի առնելով, որ 2017 թվականի մայիսի 18-ին գումարվել է Հայաuտանի Հանրապետության նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստը` նախագահը որոշել է նաև հանձնարարել Հայաuտանի Հանրապետության կառավարության անդամներին` շարունակել պարտականությունների կատարումը մինչև նոր կառավարության կազմավորումը:

Հրամանագիրն ուժի մեջ է մտնում uտորագրման պահից:

Մայիսի 18-ին մեկնարկել է ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված 6-րդ գումարման խորհրդարանի առաջին նիստը: