ՆԱՏՕ-ն շահագրգռված չէ մասնակցելու մարտական գործողություններին Սիրիայում: Այդ մասին հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
«Այդպիսի հարցում չի եղել, ոչ ոք չի ցանկանում, որ ՆԱՏՕ-ն ներքաշվի ռազմական գործողություններին, որոնք ընթանում են Սիրիայում կամ Իրաքում: Մարտական գործողություններին ՆԱՏՕ-ի մասնակցության հարց ընդհանրապես դրված չէ»,-ասել է Ստոլտենբերգը լրագրողներին ԵՄ անդամ երկրների պաշտպանության նախարարների նիստից առաջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ առնվազն 31 խաղաղ բնակիչ է զոհվել սիրիական Դեր Զոր գավառում ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի ՌՕՈւ ավիահարվածների արդյունքում: Մայիսի 15-ին հարձակման է ենթարկվել Աբու Քեմալ բնակավայրը Դեր Զորից 140 կմ հեռավորության վրա: Զոհվածների թվում կա 11 երեխա և 6 կին