16 նոյեմբերի 2007 - 16:48 AMT
Երեւանի կենտրոնում կայացել է Հյուսիսային պողոտայի հանդիսավոր բացումը
Այսօր Երեւանի կենտրոնում կայացել է Հյուսիսային պողոտայի հանդիսավոր բացումը: Ինչպես հայտարարել է արարողության ժամանակ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Հյուսիսային պողոտան դարձել է Երեւանի երկրորդ այցեքարտը Հանրապետության հրապարակից հետո: Նա նաեւ նշել է այն ազդեցությունը, որը Հյուսիսային պողոտան ունեցել է Հայաստանի շինարարական բնագավառի վրա, որը, ապահովելով ՆԱԱ-ի 20 տոկոսը, դարձել է հանրապետության տնտեսական զարգացման հիմնական շարժիչ ուժը: Շնորհիվ Հյուսիսային պողոտայի կառուցման, Ռոբերտ Քոչարյանի խոսքերով, ապահովվել են եւ կապահովվեն աշխատանքով տասնյակ հազարավոր մարդիկ:

Նշենք, որ Հյուսիսային պողոտայի կառուցման միտքը պատկանում է Երեւանի գլխավոր ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանին, ով պողոտայի նախագիծը ընդգրկել էր Հայաստանի մայրաքաղաքի առաջին գլխովր հատակագծում անցյալ դարի 20-ական թվերին: Ժամանակակից Հյուսիսային պողոտան 450 մետր երկարությամբ եւ 27 մետր լայնությամբ հետիոտնային գոտի է, որը Ազատության հրապարակը միացնում է Հանրապետության հրապարակին: