19 մայիսի 2017 - 12:14 AMT
ԱԺ-ում փոխնախագահների են ընտրել

ՀՀԿ-ից Էդուարդ Շարմազանովն ու Արփինե Հովհաննիսյանն ու «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքից Միքայել Մելքումյանը մայիսի 19-ին ընտրվել են ՀՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի փոխնախագահներ:

Ընտրությունը կայացել է փակ, գաղտնի քվեարկությամբ:

Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը ներկայացրել է արդյունքները, ըստ որի Շարմազանովի թեկնածությանը կողմ է քվեարկել 84 պատգամավոր, դեմ՝ 13: Արփինե Հովհաննիսյանի թեկնածությանը կողմ է արտահայտվել 73, դեմ՝ 22 պատգամավոր:

Միքայել Մելքումյանն ընտրվել է ձայների 65 կողմ, 29 դեմ հարաբերակցությամբ:

Մայիսի 18-ին ՀՀ 6-րդ գումարման Ազգային ժողովիառաջին նիստում նախագահի պաշտոնում է ընտրվել ՀՀԿ-ից առաջադրված Արա Բաբլոյանը: Նրա օգտին 88 պատգամավոր է քվեարկել, դեմ է եղել 12 պատգամավոր:

Կարդացեք նաև՝ Արա Սաղաթելյանը նշանակվել է ԱԺ աշխատակազմի ղեկավար