19 մայիսի 2017 - 13:06 AMT
Հոքինգ. Այլմոլորակայինների որոնումները կարող են վատ ավարտվել

Հայտնի ֆիզիկոս և գիտության հանրահռչակման կողմնակից Սթիվեն Հոքինգը ենթադրել է, որ այլմոլորակային քաղաքակրթությունների որոնումները կարող են այնքան լավ չավարտվել, ինչպես պատկերացնում են որոշ գիտնականներ:

Ըստ Հոքինգի, հանդիպումն այլմոլորակայինների հետ կարող է տեղի ունենալ «հալածող- հալածյալ» սխեմայով, ընդ որում հալածյալի դերում կհայտնվի մարդկությունը: Նույնիսկ եթե առաջին շփումը դրական լինի, իրադարձությունների հետագա զարգացումը, ինչպես նաև այն, թե ինչպես կընկալեն Երկիր մոլորակի մասին տեղեկատվությունն այլ մոլորակների բնակիչները, հնարավոր չէ կանխատեսել, գրում է 360tv.ru-ն Daily օրաթերթի վրա հղումով:

Տիեզերքի հետազոտողը Լուսնի վրա հայտնաբերված խորհրդավոր օբյեկտի մեջ տանկ է տեսնում, որի շուրջ մետաղի բեկորներ են ցրված: Տեսանյութը հրապարակվել է համացանցում: