16 նոյեմբերի 2007 - 19:55 AMT
Թուրքիայում ցանկանում են արգելել խորհրդարանում ընդգրկվող քրդամետ կուսակցությունը
Թուրքիայի իշխանություններն սկսել են գործողություններ ձեռնարկել քրդամետ քաղաքական կուսակցության դեմ, որին մեղադրում են քուրդ անջատողականների հետ համագործակցության մեջ: Երկրի Գերագույն դատարանի ներկայացուցիչները դիմել են Սահմանադրական դատարան` խնդրելով արգելել Ժողովրդավարական հասարակություն կուսակցությունը (DTP): Սահմանադրական դատարան ներկայացված փաստաթղթում ասվում է, որ այդ կուսակցությունը կապված է արգելված Քրդստանի Աշխատավորական կուսակցության (PKK) հետ:

Ժողովրդավարական ուղի կուսակցության արգելման մասին խնդրանքը ներկայացված է Իրաքի հետ հարաբերությունների լարվածության մեծացման պատճառով Իրաքի հյուսիսում քուրդ գրոհայինների դեմ ռազմական գործողություններ անցկացնելու Թուրքիայի սպառնալիքի համատեքստում: DTP-ի ներկայացուցիչները Անկարային կոչ են արել ինքնավարություն տրամարդել հիմնականում քրդերով բնակեցված երկրի հարավ-արեւելյան շրջաններին, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Այդ կուսակցությունը հիմնադրվել է 2005 թվականին: Դրա առաջնորդները հերքում են PPK-ի հետ կապը, որին Թուրքիան, ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն ըդնգրկել են ահաբեկչական կազմակերպությունների ցանկը: