16 նոյեմբերի 2007 - 20:14 AMT
Հայոց ցեղասպանության հերքման արշավը տարածվում է թուրքական բանտերում
Ադանայի բանտերից մեկում Չուքուրովայի մշակույթի եւ արվեստի կենտրոնի դերասանները բեմադրել են «Վայնասուն. այսպես կոչված`Հայոց ցեղասպանության հեքիաթը» ներկայացումը: Ինչպես հայտնում են թուրքական ԶԼՄ-ները, ներկայացումը բեմականացվել է բանտի տնօրինության կողմից` կալանավորների համար կազմակերպված մշակութային միջոցառումների շրջանակում: Չուքուրովայի մշակույթի եւ արվեստի կենտրոնի տնօրեն Իդրիս Շահինը հայտարարել է, թե «Հայոց ցեղասպանության հեքիաթի մասին պատմող» այդ ներկայացումը բեմականացվելու է նաեւ Թուրքիայի մի շարք գյուղերում, հաղորդում է «Երկիրը»: