19 մայիսի 2017 - 18:21 AMT
Հնգյակից երկու աղջկա վիճակը լավանում է

Երևանում մայիսի 3-ին ծնված հնգյակից ոնջ մնացած երկու աղջկա վիճակը կայուն է՝ լավացման դինամիկայով: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացրեցին ՀՀ առողջապահության նախարարությունից:

«Աղջիկների վիճակը դեռ միջին ծանրության է գնահատվում: Լավացման դրական միտում կա», - նշեցին նախարարությունից:

Մայիսի 3-ին Երևանում ծնված հնգյակից տղան մայիսի 14-ին մահացել է։

Մայիսի 6-ին հնգյակից մահացել էր «Էրեբունի» բժշկական կենտրոնում բուժվող նորածին աղջիկը:

Մայիսի 7-ին Երևանի «Մուրացան» հիվանդանոցային համալիրի վերակենդանացման բաժանմունքում մահացել է հնգյակից ևս մեկ նորածին՝ ամենափոքր քաշով աղջիկը: