17 նոյեմբերի 2007 - 14:08 AMT
Վարդան Օսկանյանը այսօր մեկնում է Փարիզ, որտեղ հանդիպելու է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ
Այսօր ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը կմեկնի Փարիզ, որտեղ նախատեսված է նախարարի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Փարիզից նոյեմբերի 18-ին նախարար Օսկանյանը կուղեւորվի Լոս Անջելես` մասնակցելու «Հայաստան» համահայկական հիմնադրամի կազմակերպած հեռուստամարաթոնին: Նոյեմբերի 29-30-ը ծրագրված է Վարդան Օսկանյանի այցը Մադրիդ, որտեղ նա կմասնակցի ԵԱՀԿ ԱԳ նախարարների հանդիպմանը: