19 մայիսի 2017 - 18:50 AMT
Սերժ Թանկյանը ռուսական ֆենթեզի ֆիլմի համար սաունդթրեք կգրի

SOAD մենակատար Սերժ Թանկյանը կգրի ռուսական «Կոլովրատի մասին լեգենդը» ֆիլմի սաունդթրեքը:

«Թանկյանը վաղուց էր ուզում էպիկ կինոֆիլմի սաունդթրեք ստեղծել, ու դա նրա առաջին գործակցության փորձն է ռուսական ֆիլմի արտադրության ընթացքում», - նշվում է ֆիլմը հեղինակող «Ցենտրալ Պարտներշիփ» ընկերության հայտարարության մեջ, որը մեջբերում է «Ինտերֆաքսը»:

Ինքը՝ Թանկյանը հայտարարել է, որ մի քանի տարի է, երազում է մեծ օրկեստրը, ռոքն ու էթնիկ երաժշտական երանգները միավորող նախագծի մասին, ու իր երազանքն այդ տեսակետից իրականացել է:

Ֆիլմի սինոփսիսի համաձայն, այն նկարագրում է 13-րդ դարի Ռուսն ու Ոսկե Հորդայի խան Բաթուի արշավանքը: «Երիտասարդ րյազանցի վիտյազ Կոլովրատը Եվպատի Կոլովրատը գլծավորում է քաջարիների ջոկատը՝ սիրելի աղջկա մահվանից ու հայրենիքի ասպատակությունից վրեժ լուծելու նպատակով», - նշվում է նկարագրությունում: