20 մայիսի 2017 - 11:39 AMT
Սամբիստ Տիգրան Կիրակոսյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Մինսկում անցկացվող սամբոյի Եվրոպայի առաջնության մրցումային առաջին օրը մարզական սամբոյի 52 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Տիգրան Կիրակոսյանը, եզրափակիչ գոտեմարտում 5:0 հաշվով հաղթելով ադրբեջանցի Ագասիֆ Սամեդովին, նվաճել է Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը:

Մարտական սամբոյում Հարություն Սարգսյանը (57 կգ) դարձել է բրոնզե մեդալակիր, տեղեկացնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան:

Մայիսի 19-ից 22-ը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացվում է Սամբոյի Եվրոպայի տղամարդկանց, կանանց և մարտական սամբոյի առաջնությունը, որին մասնակցում են 29 պետության մոտ 300 մարզիկ-մարզուհի:

Մայիսի 18-ին մրցավայր է մեկնել նաև Հայաստանի պատվիրակությունը, որում ընդգրկված է 18 մարզիկ:

Կարդացեք նաև՝ ՀՀ ուշուիստները 8 մեդալ են ապահովել ԵԱ-ում