Հայաստանի կառավարությունը քննարկում է Գառնիում ճոպանուղի կառուցելու ֆինանսավորման հնարավորությունները: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի պաշտոնակատար Վաչե Գաբրիելյանը:
«Քննարկում ենք ծրագրի ֆինանսավորման հնարավոր հարցերը, չի բացառվում հանրային-մասնավոր ֆինանսավորում: Սակայն, Գառնու ճոպանուղին վարկային միջոցներով ֆինասնավորելու վերջնական ծրագիր չկա», - ասել է Գաբրիելյանը, գրում է Aysor.am-ը:
Գառնիում ճոպանուղի կառուցելու մասին Բնապահպանության նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը հայտարարել էր դեռ 2017-ի սկզբին: Նա ասել էր, որ ճոպանուղին ուղիղ կապ է ապահովելու «Քարերի սիմֆոնիա» հուշարձանի ու «Խոսրովի անտառ» արգելոցի միջև։
Մինասյանն ասել էր, որ ծրագրի ընդհանուր արժեքը կկազմի մոտ 5 մլն դոլար: