22 մայիսի 2017 - 09:31 AMT
Մադրիդի «Ռեալը»՝ Իսպանիայի չեմպիոն

Մադրիդի «Ռեալը» 33-րդ անգամ հռչակվել է Իսպանիայի չեմպիոն: Մայիսի 21-ին Իսպանիայի առաջնության վերջին` 38-րդ տուրում, «արքայական ակումբը» «Լա Ռոսալեդա» ստադիոնում հյուրընկալվել է «Մալագային»:

Խաղն ավարտվել է Զինեդին Զիդանի գլխավորած թիմի հաղթանակով` 2:0: Գոլով աչքի ընկան Կրիշտիանու Ռոնալդուն և Կարիմ Բենզեման: Մրցող թիմերը խաղադաշտ դուրս են դուրս եկել հետևյալ մեկնարկային կազմերով՝

«Մալագա». Կամենի, Տորես, Ռիկա, Վիլյանուևա, Էրնանդես, Կամաչո, Ռեսիո, Ֆորնալս, Ռոդրիգես, Կեկո, Սանդրո

«Ռեալ». Նավաս, Դանիլո, Մարսելո, Վարան, Ռամոս, Կասեմիրո, Իսկո, Կրոս, Մոդրիչ, Բենզեմա, Ռոնալդու

Զուգահեռաբար ընթացող խաղում «Բարսելոնան» սեփական հարկի տակ հաղթել է «Էյբարին» և զբաղեցրել երկրորդ տեղը: