22 մայիսի 2017 - 10:25 AMT
Արոնյանը կմասնակցի Norway Chess գերմրցաշարին

Գրոսմայստեր Լևոն Արոնյանը կմասնակցի հունիսի 5-ից 17-ը Ստավանգերում հինգերորդ անգամ անցկացվող Norway Chess գերմրցաշարին:

Մասնակիցների կազմը. աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսեն (Նորվեգիա),Լեւոն Արոնյան (Հայաստան), Ուեսլի Սո (ԱՄՆ), Վլադիմիր Կրամնիկ (ՌԴ), Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ), Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա), Հիկարու Նակամուրա (ԱՄՆ), Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան), Անիշ Գիրի (Նիդեռլանդներ), Սերգեյ Կարյակին (ՌԴ):

2017-ի ապրիլին Արոնյանը Grenke Chess Classic 2017-ի չեմպիոն է դարձել՝ 4 անընդմեջ հաղթանակ տանելով մրցաշարում: