19 նոյեմբերի 2007 - 13:59 AMT
Վարդան Օսկանյանը ԵԱՀԿ ՄԽ-ի հետ քննարկել է Մադրիդում Է.Մամեդյարովի հետ հանդիպման հնարավորությունը
Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի ԵԱՀԿ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գծով համանախագահների հետ նոյեմբերի 17-ին Փարիզում տեղի ունեցած հանդիպմանը քննարկվել են այն առաջարկները, որ բանակցությունների սեղանին են այժմ: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հաղորդել է ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար Վլադիմիր Կարապետյանը: «Հանդիպմանը քննարկվել է նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման հնարավորությունը Մադրիդում` ԵԱՀԿ ԱԳՆ ղեկավարների գագաթնաժողովում, որ կկայանա նոյեմբերի 29-30-ին»,-ասել է Կարապետյանը: