19 նոյեմբերի 2007 - 15:23 AMT
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը դժգոհ է ԵԱՀԿ ՄԽ գործունեությունից
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը դժգոհ է ԵԱՀԿ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գծով ՄԽ գործունեությունից: «Մինսկի խումբը պետք է ավելացնի իր ջանքերը: Կառույցի այժմյան գործունեությունը այնքան էլ բավարար չէ»,-երկուշաբթի օրը հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Սաֆար Աբիեւը վերջերս Ադրբեջանում հավատարմագրված Ֆրանսիայի Զինված ոիժերի ռազմական կցորդ Դանիել Շամբոնի հետ հանդիպմանը:

Հանդիպման ընթացքում Աբիեւը նշել է, որ ռազմական համագործակցությունը Ֆրանսիայի եւ Ադրբեջանի միջեւ պետք է խորացվի, հաղորդում է «Թրենդը»: