19 նոյեմբերի 2007 - 17:29 AMT
Ղարաբաղյան խնդրի լուծման ուժային ուղին կարող է ճակատագրական դառնալ ռազմական գործողությունները սկսած կողմի համար
Հայաստանի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանն այցելել է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի դիրքերը: Սեյրան Օհանյանը ծանոթացել է պաշտպանական կառույցների ամրապնդման գործընթացին, բարձր գնահատելով համապատասխան ծառայությունների գործունեությունն այդ ուղղությամբ, ինչպես նաեւ աշխատանքների ծավալները եւ որակը: Ընդ որում գեներալը կարեւորել է փորձի փոխանակումը Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի միջեւ, կատարվում են ինչպես պլանային, այնպես էլ արտապլանային աշխատանքներ, ուղղված ինժեներային կառույցների կատարելագործմանը»,-նշել է Սեյրան Օհանյանը:

Պատասխանելով լրագրողների հարցերին Բաքվի ռազմատենչ հռետորության մասին` Սեյրան Օհանյանը նշել է, որ ղարաբաղյան խնդրի կարգավորման ուժային ճանապարհը ոչ միայն իրատեսական չէ, այլ նաեւ կարող է ճակատագրական դառնալ ռազմական գործողությունները սկսած կողմի համար: «Մենք բոլորս այն կարծիքի ենք, որ տվյալ խնդիրը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով եւ ուժի կիրառումն անթույլատրելի է: Բանակցային գործընթացի ժամանակ որոշակի քայլեր են ձեռնարկվում կողմերի միջեւ փոխադարձ ըմբռնման հասնելու համար: Սակայն բանակցություններին պետք է մասնակցի նաեւ Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունը»,-նշել է Սեյրան Օհանյանը, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: