23 մայիսի 2017 - 15:22 AMT
Նալբանդյանը ցավակցություն է հայտնել Մանչեսթերում պայթյունի և զոհերի կապակցությամբ

ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը ցավակցություն է հայտնել Մանչեսթերում պայթյունի հետևանքով զոհերի կապակցությամբ:

Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ-ը, Նալբանդյանը ցավակցությամբ է սկսել Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության խորհրդի նիստը:

ԱԳՆ պատվիրակությունը մայիսի 22-23-ին Բրյուսելում է՝ ՀՀ-ԵՄ գործակցության խորհրդի 17-րդ նիստի աշխատանքներին:

Մայիսի 22-ին երգչուհի Արիանա Գրանդեի համերգի ժամանակ որոտած պայթյունը 22 հոգու կյանք է խլել, մոտ 60-ը վիրավորվել է:

Կարդացեք նաև. Ահաբեկչություն Մանչեսթերում. Ինչն է հայտնի, ինչը՝ դեռ ոչ