23 մայիսի 2017 - 19:06 AMT
Հովհաննես Հովսեփյանը՝ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար

Նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնում Հովհաննես Հովսեփյանին նշանակելու մասին հրամանագիր է ստորագրել:

Հովսեփյանը 2008-ից մինչև 2016-ի մարտն աշխատել է նույն պաշտոնում, ինչից հետո նշանակվել է Հայաստանի կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ:

Ըստ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով Հովհաննես Հովսեփյանի ներկայացրած հայտարարագրերի՝ ՊԵԿ նախագահի պաշտոնում նշանակումից առաջ հինգ տարում նա ստացել է 3 միլիոն 90.000 դոլար նվիրատվություն: