24 մայիսի 2017 - 17:49 AMT
ՄԻՊ-ը Շանթ Հարությունյանին հոգեբուժարան ուղարկելու հարցով պարզաբանումներ է պահանջել

Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարություն է տարածել բանտարկված Շանթ Հարությունյանի որդու՝ Շահեն Հարությունյանին հոգեբուժարանի ուղեգիր ուղարկելու վերաբերյալ:

Տեղեկացվում է, որ համապատասխան պարզաբանումների պահանջով գրություն է հասցեագրվել ՀՀ պաշտպանության նախարարություն:

«Շահեն Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ զինվորական կոմիսարիատից ուղեգիր է ստացել հոգեբուժարանում բժշկական ստուգում անցնելու վերաբերյալ: Մանրամասներին տեղեկանալու համար Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից կապ են հաստատել Շահեն Հարությունյանի հետ:

Զորակոչային հանձնաժողովի կողմից Շահեն Հարությունյանին բժշկական հետազոտություն անցնելու նպատակով հոգեբուժարան ուղարկելու վերաբերյալ հրապարակված տեղեկությունների հիման վրա ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ», - տեղեկացնում է ՄԻՊ-ը:

Նոյեմբերի 5-ի գործով ազատազրկված Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը պետք է բժշկական ստուգում անցնի հոգեբուժարանում: Այս մասին նա մայիսի 24-ին տեղեկացրել է ֆեյսբուքյան գրառման միջոցով՝ հայտնելով, որ համապատասխան գրությունը զինկոմիսարիատից է ստացել:

Կարդացեք նաև՝ Շահեն Հարությունյան. «Ինձ հոգեբուժարան ուղղարկելը սադրանք է՝ հոգեկան խնդիրներ արձանագրելու նպատակով»