25 մայիսի 2017 - 10:07 AMT
Շարմազանով. ԼՂ հակամարտության կարգավորումը տարածքային վեճ չէ

ԼՂ հակամարտության կարգավորումը տարածքային վեճ չէ. խնդիրն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն է: Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մայիսի 24-ին ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքագիտության բաժնի ուսանողների հետ հանդիպմանը՝ հավելելով.

«Մեր նպատակն է հասնել նրան, որ Արցախի ժողովրդի կամքը պարտադիր լինի բոլորի համար»:

ՀՀ ԱԺ փոխնախագահը կարևորել է հայ ժողովրդի միասնականությունը և հանդուրժողականությունը և հավելել, որ միայն այդ դեպքում մենք կարող ենք հաջողություններ գրանցել թե՛ արտաքին, թե՛ ներքին քաղաքական գործընթացներում:

Շարմազանովն անդրադարձել է նաև ՀՀ-ԵՄ և ՀՀ-ԵԱՏՄ հարաբերություններին և առաջիկա անելիքներին՝ ընդգծելով, որ մեր երկիրն արտաքին քաղաքական գործընթացներում իրականացնում է հավասարակշռված քաղաքականություն: