21 նոյեմբերի 2007 - 15:08 AMT
Ջավախահայերը պետք են վրաց իշխանություններին միայն ընտրությունների ժամանակ
Սամցխե Ջավախքի տարածաշրջանը գործնականում տարանջատված է Վրաստանի քաղաքական կյանքից եւ առանձնակի ազդեցություն չունի ներքաղաքական իրավիճակի վրա: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է ասել ԶԼՄ-ների Կովկասյան ինստիտուտի փոխտնօրեն, Վրաստանի գծով փորձագետ Սերգեյ Մինասյանը: Նրա խոսքերով, ջավախահայերը պետք են վրաց իշխանություններին միայն ընտրությունների ժամանակ: «Այ այդ ժամանակ նրանց մասին հիշում են, նախընտրական խոստումներ են բաժանում: Եվ դրանով Ջավախքի ակտիվ քաղաքական կյանքն ավարտվում է»,-նշել է Մինասյանը: