ՆԱՏՕ-ն կդառնա հակաահաբեկչական կոալիցիայի անդամ: Այդ մասին հայտարարել է Կազմակերպության գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը լրագրողներին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մեկնարկից առաջ:
«Այսօր մենք հակաահաբեկչական կոալիցիային ՆԱՏՕ-ի անդամակցության համաձայնություն կտանք»,-ասել է Ստոլտենբերգը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Գագաթնաժողովում նաև որոշում կկայացվի ահաբեկչության դեմ պայքարում ՆԱՏՕ-ի համակրագող նշանակելու մասին, որը կվերահսկի գործողությունները:
Ավելի վաղ հայտարարվեց, որ հակաահաբեկչական միջազգային կոալիցիան հասել է նրան, որ 2015-ի ընթացքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը կորցրել է Իրաքում իր վերահսկողության տակ գտնվող տարածքների 40%-ը և Սիրիայում՝ 20%-ը: Այս մասին հայտարարել է Կոալիցիայի պաշտոնական ներկայացուցիչ Սթիվեն Ուորենը