26 մայիսի 2017 - 12:07 AMT
Թբիլիսիում տարածաշրջանային էներգետիկ գագաթնաժողով է բացվել

Թբիլիսիում բացվել է տարածաշրջանային էներգետիկ գագաթնաժողովը, որտեղ քննարկվելու են առևտրի աջակցման և էլեկտրաէներգիայի անվտանգ մատակարարման համար անհրաժեշտ տարածաշրջանային էներգետիկ ենթակառուցվածքի հետ կապված հարցեր:

Եվրոպական էներգետիկական միավորման ղեկավարման ներքո նախատեսված բարեփոխումներին նվիրված միջոցառումը բացել Է Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն:

«Տարածաշրջանային էներգետիկ գագաթնաժողովը էլեկտրաէներգիայի անդրսահմանային առևտրին նվիրված գագաթնաժողովի և անցյալ տարի անցկացվածմիջոցառումների շարունակությունն է»,- ասել է նախարարը, մեջբերում է Sputnik-georgia.ru-ն:

Գագաթնաժողովին Հայաստանը ներկայացնում է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը:

«Գագաթնաժողովին խոսել եմ էներգետիկ զարգացման համար տարածաշրջանային առևտրի կարևորության մասին, ինչպես նաև այն մասին, որ անհրաժեշտ է երևան բերել արգելքները, որոնք խոչընդոտում են միջսահմանային առևտրին: Ես նաև ներկայացրել են Հայաստանի էներգետիկ ոլորտը, ձեռբերումները, ինչպես նաև ընթացիկ ու առաջիկա ներդրումային ծրագրերը, շուկայի ազատականացման գործընթացը»,- ֆեյսբուքյան գրառման միջոցով հայտնել է փոխնախարարը:

Միջոցառմանը մասնակցում են նաև Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներ, Վրաստանում ԱՄՆ-ի և Թուրքիայի դեսպանները, Վրաստանի կառավարության, մասնավոր ու պետական Էներգետիկական ընկերությունների, միջազգային կազմակերպությունների և գիտական շրջանների ներկայացուցիչներ:

Գագաթնաժողովի շրջանակներում քննարկվելու են ենթակառուցվածքային գերակայությունների որոշման և ֆինանսավորման հետ կապված հարցեր: Այն անցկացվում Է Վրաստանի Էներգետիկայի նախարարության, ԱՄՆ- ի Միջազգային զարգացման գործակալության (USAID) «Կառավարում զարգացման համար» նախագծի (G4G) և Արևելյան գործընկերության երկրներում Էներգետիկայի ոլորտի զարգացման Եվրաﬕության ծրագրի՝ EU4Energy-ի աջակցությամբ: