Համաշխարհային արվեստի առաջատար առցանց լրատու Blouin Artinfo հանդեսը Վենետիկ 2017-ի բիենալեում Հայաստանի տաղավարը ներառել է 10 դիտարժանի ցանկում («10 տաղավարներ, որոնք, անպայման, պետք է տեսնել»)։
Ոչ այբբենական կարգով թվարկված տասի մեջ Հայաստանի տաղավարի անունն առաջինն է, տեղեկացնում է ՀՀ մշակույթի նախարարության մամուլի ծառայությունից։
Վենետիկի բիենալեին, որն անցկացվում է 2017-ի մայիսի 13-ից նոյեմբերի 26, մասնակցում են 51 երկրի 120 արվեստագետ:
Այս տարվա բիենալեի «Կեցցե′ կենդանի արվեստը» կարգախոսի ներքո Հայաստանի տաղավարը մեկտեղել է Ռաֆայել Մեգալի (Մելիքյան. համադրող՝ Դեմետրիո Պապարոնի), Ժան Պողոսյանի (համադրող՝ Բրունո Կորա) և Միրո Պերսոլյայի (համարդող՝ Ջիորջիո Գրասսո) գործերը: